Հաշվապահ
  • Զբաղվածության ժամկետ։ Մշտական
  • Աշխատանքի տեսակը: Լրիվ Դրույքով
  • Վերջնաժամկետ։ 01.10.2025
  • Մեկնարկի ամսաթիվը: 01.10.25

Հաշվապահի թափուր հաստիք

«Ասեթս» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում հաշվապահի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։

Պահանջվող որակավորումներ

1. Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում:
2. 2-3 տարվա հաշվապահական փորձի առկայություն:
3. Հարկային օրենսդրության իմացություն:
4. ՖՍՀՄ-ի իմացություն:
5. AS Accountant ծրագրային ապահովման իմացություն։
6. Համակարգչային հմտություններ (Word, Excel, Outlook):
7. Տնտեսական, ֆինանսական և իրավական տերմինաբանությունը հասկանալու և մեկնաբանելու ունակություն։
8. Ժամանակի ճիշտ պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն։
9. Գործարար ռուսերենի և անգլերենի գրավոր և բանավոր իմացություն:
10. Թիմում աշխատելու կարողություն:

Աշխատանքային պարտականություններ

1. Մասնակցել հաշվապահական հաշվառման գործընթացին։
2. Կատարել ֆինանսական, հարկային և կառավարչական հաշվետվությունների պատրաստում։
3. Իրականացնել բանկային գործառնություններ և վերահսկել online banking-ով։
4. Մասնակցել խորհրդատվական ծառայություններին (խնդրահարույց հարցերի վերլուծություն, պարզաբանումներ, կարծիքի տրամադրում, վերականգնողական աշխատանքներ և այլն) ։
5. Աջակցել թիմին փաստաթղթաշրջանառության հարցում:
6. Ժամանակին ավարտել ամսական և տարեկան փակումները:
7. Իրականացնել հաշվապահի այլ գործառույթներ։

GROW YOUR ASSETS WITH US

Դարձիր գործընկեր