Մեր մասին

Բարի գալուստ ԱՍԵԹՍ խորհրդատվական ընկերություն, որտեղ Ձեր առաջընթացը մեր մասնագիտացումն է: Մենք Ձեր վստահելի բիզնես խորհրդատուն ենք և տրամադրում ենք հաշվապահական, ֆինանսական և հարկային խորհրդատվական ծառայություններ:

ԱՍԵԹՍ-ը հիմնադրվել է 2017 թվականին և ծառայություններ է մատուցում ինչպես գործարար, պետական և մասնավոր ոլորտի առաջատար տեղական կազմակերպություններին, այնպես էլ` օտարերկրյա ընկերություններին` գրանցելով գերազանց արդյունքներ:

Մեր որակավորված մասնագետները զինված են անհրաժեշտ բոլոր գիտելիքներով, փորձով ու հմտություններով և պատրաստ են ապահովելու կայուն խորհրդատվական ծառայություններ` ելնելով Ձեր գործունեության բնույթից։

Մեր առաքելությունը

Փոխել աշխարհը՝ դարձնելով բիզնեսն առավել կանխատեսելի և հեշտ կառավարելի:

Պատասխանատվություն

Մենք հավատում ենք, որ բարձր պատասխանատվության շնորհիվ կարող ենք ապահովել գերազանց արդյունքներ մեր հաճախորդներին:

Ստեղծարարություն

Մենք արժևորում ենք ստեղծագործ միտքը, քանի որ հավատում ենք, որ ժամանակակից մարտահրավերները պահանջում են ժամանակակից լուծումներ:

Միասնականություն

Մենք արժևորում ենք միասնականությունը, քանի որ գիտակցում ենք, որ միայն վստահելով միմյանց գիտելիքներին, փորձին ու հմտություններին կարող ենք հաղթահարել անընդհատ փոփոխվող աշխարհի մարտահրավերները:

GROW YOUR ASSETS WITH US

Դարձիր գործընկեր